Եվ այսպես, Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահի մարտի 31-ին ընտրության նախնական արդյունքը, համաձայն որի՝ ընտրության առաջատարը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն են: Այդպիսով, թեև վերջնական արդյունքը դեռևս պաշտոնապես արձանագրված չէ, սակայն հնարավոր է ասել, որ նախագահի ընտրությունը կունենա երկրորդ փուլ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: