Իտալիայում համաճարակը, հնարավոր է, հասել է իր պիկին, համենանդեպս, նոր վարակվածության դինամիկան թույլ է տալիս այդպես մտածել:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել: Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում մահացել է 837 մարդ: Համաճարակից երկրում մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 428-ի:
Միեւնույն ժամանակ, Առողջության բարձրագույն ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերոն ուշադրություն է հրավիրել նոր վարակվածների թվի վրա, որն ըստ նրա, ցույց է տալիս համաճարակի ընթացքի «հավասարությունը»: Եթե այդ հույսերն արդարանան, նոր վարակվածության վիճակագրությունը աստիճանաբար կշարունակի իջնել:
Մեկ օրվա ընթացքում Իտալիայում գրանցվել է 4053 վարակակիր: Հիվանդ է համարվում 77 635 պացիենտ: Ընդհանուր առմամբ, Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակման 105 792 դեպք է գրանցվել՝ ներառյալ մահացածները եւ առողջացածները:
Լոմբարդիայում առաջին անգամ գրանցվել է ինտենսիվ թերապիայի հիվանդների թվի աննշան իջեցում: