Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Անգլիայում:
Այս մասին գրում է The Independent-ը: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը վստահ է, որ Պոգբան մյուս մրցաշրջանում ևս կմնա Մանչեսթերում, քանի որ եվրոպական ակումբները մեծ գումարներ չեն տրամադրի ֆուտբոլիստին գնելու համար: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: