Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Երկխոսության հաջորդ մակարդակը

Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի պատվիրակությունների առաջին հանդիպումից և Կոնգրեսի կողմից բանակցությունը շարունակելու հավաստիացումից հետո գլխավոր հարցը, որ հայտնվում է հասարակական-քաղաքական զարգացումներին հետևող շրջանակների մոտ, դառնում է արտահերթ ընտրության լինել-չլինելը: Կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունը կամ մինչև սեպտեմբեր կողմնորոշվում է արտահերթ ընտրության հարցում, կամ Կոնգրեսը երկխոսությունը համարում է ոչ արդյունավետ և սպառված:

Առայժմ այդ ձևակերպումները լինում են մամուլի համար հայտարարությունների մակարդակում, իսկ պաշտոնական վերջնագիր Կոնգրեսն իշխանությանը դեռ չի ներկայացրել, և փաստացի մի իրավիճակ է, երբ բանակցության ընթացքում կարող են լինել փոխադարձ այնպիսի առաջարկներ, որոնք Կոնգրեսին հիմք կտան հանրության առաջ վերանայել արտահերթ ընտրության մասով կողմնորոշվելու սեպտեմբերյան ժամկետը: Պետք չի բացառել նաև, որ լինի բանակցային այնպիսի զարգացում, որ Կոնգրեսը ոչ միայն ժամկետը վերանայի, այլ արտահերթ ընտրության գաղափարն ինքնին: Ամեն ինչ կախված է, իհարկե, բանակցության բովանդակությունից և այն խորացնելու իշխանության պատրաստակամությունից:

Ի վերջո, պետք է համաձայնել, որ արտահերթ ընտրությունն ինքնանպատակ չէ, և եթե բանակցության ընթացքում հաջողվի համակարգային մեխանիզմների հարց դնել և հանգել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ հերթական ընտրության հանրային վերահսկելիության և թափանցիկության հարցում, ապա դա պակաս կարևոր ձեռքբերում չի լինի, քան արտահերթ ընտրության անցկացումը: Հարցն այն է, թե արդյո՞ք իշխանությունը չգնալով սեպտեմբերյան ժամկետին, Կոնգրեսին կանի, այսպես ասած, այլընտրանքային համարժեք առաջարկ, որը կհանգեցնի ընտրական գործընթացի կազմակերպման, իրականացման և վերահսկման օրինական երաշխիքային մեխանիզմի ամրագրման:

Մյուս կողմից` երկրում առկա վիճակում, իհարկե, դա ինքնին նշանակում է, որ իշխանությունը, այսինքն` իշխող քաղաքական ուժերը, պատրաստվում են զիջել իշխանական դիրքերը: Բանն այն է, որ Հայաստանում եթե օրինական ընտրություն լինի, ապա այստեղ միարժեք է, որ եթե անգամ ընդդիմությունը բացարձակ հաղթանակ չտանի, ապա իշխանությունը հաստատ հաղթանակ չի տանի և նույնիսկ չի էլ կարող ընդդիմությանը հավասար ձայներ տանել: Իշխանական ճամբարից ձայների քիչ թե շատ կարող է հավակնել «Բարգավաճ Հայաստանը», իսկ «Հանրապետականի» համար հաջողություն կլինի նույնիսկ հինգ տոկոսի հաղթահարումը: Այսինքն` եթե իշխանությունը երաշխավորում է ազատ և օրինական ընտրություն, դա նշանակում է` հանձնում է իշխանությունը: Պատրա՞ստ է, արդյոք, Սերժ Սարգսյանը դրան:

Մյուս կողմից` վերջին հաշվով, դա կարող է լինել նաև ներքաղաքական երկխոսության որոշակի շարունակություն` արդեն այլ մակարդակում, երբ նախագահական իշխանությունը կպահպանի Սերժ Սարգսյանը, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կտա ընդդիմությանը: Բայց, իհարկե, խոսքը չի կարող գնալ բացարձակ մեծամասնության մասին: Ավելին` ընդդիմությունը կարող է ստանալ թվաբանական մեծամասնություն համեմատական կարգով, ասենք` լինելով ամենամեծ խմբակցությունը, իսկ իշխանական ուժերն ու ասենք` Դաշնակցությունն էլ կկազմեն խորհրդարանի մնացյալ մասը` դե ֆակտո մեծամասնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում