Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Խոշոր տապալում խորհրդարանում. Նիկոլ Փաշինյանը շտապեց ցրել կասկածը

Նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը խորհրդարանում ուղեկցվեց քաղաքական տագնապի ազդակով, որ հնչեց վարչապետ Փաշինյանի համար, կառավարող մեծամասնության քաղաքական վարքագծի կանխատեսելիության, կառավարելիության կամ վստահելիության առումով:

Բանն այն է, որ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունների բոյկոտի արդյունքում քվորումի բացակայությամբ տապալվեց կառավարության հակավիրուսային նախաձեռնության ընդունումը, որը վերաբերում էր բջջային հեռախոսազանգերի արձանագրմանը: Հայտնի, աղմուկ հանած հրատապ նախաձեռնությունը խորհրդարանը չընդունեց, ինչը, անկասկած, կառավարող մեծամասնության տապալումն էր: Խորհրդարանում կա «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավոր, ինչն անգամ սահմանադրական օրենքների համար բավարար թիվ է: Ներկայիս նախաձեռնությանը անհրաժեշտ էր քվեարկողների պարզ մեծամասնությունը, բայց կառավարող մեծամասնության պատգամավորները այնքան քիչ էին, որ ԼՀԿ և ԲՀԿ չմասնակցելու, չքվեարկելու դեպքում առաջանում էր քվորումի հարցը:

Ըստ այդմ, մեծամասնությունը տապալվեց, կամ գուցե հարց կարող է առաջանալ, որ մեծամասնությունը տապալեց, ոչ թե տապալվեց՝ տապալեց կառավարության ներկայացրած օրինագիծը: Արդյոք մեծամասնության ներսում եղե՞լ է սաբոտաժ, թե՞ բանը լոկ անկազմակերպվածությունն է, տեխնիկական հաշվարկների անկարողությունը, ինչը հանգեցրեց անակնկալ տապալման, հաշվի առնելով, որ մեծամասնության պատգամավորների մի մասը Արցախում էր՝ այնտեղ ընտրության դիտորդության առիթով և պետք էր կարևոր օրինագծի պարագայում ցուցաբերել առավել մեծ կազմակերպվածություն և շրջահայացություն: Անկասկած է, որ մեծամասնությունը հերքելու է որևէ այդպիսի դիտավորության կամ սաբոտաժի առկայություն, միևնույն ժամանակ էլ, ընդդիմախոսները կամ մեդիափորձագիտական դաշտը տեղի ունեցածի վրա կառուցելու են զանազան վարկածներ կամ սցենարներ, սրելու են տարբեր ինտրիգներ: Մի բան փաստ է, որ մեծամասնությունը տվել է դրա առիթը: Ու թեև խորհրդարանական կառավարման, խորհրդարանական կյանքի հմայքն էլ գործնականում պետք է լինի այդ անկանխատեսելիությունը, այդուհանդերձ արժե արձանագրել, որ հարցը չէր վերաբերում որևէ օրենսդրական ընթացիկ նախաձեռնության, այլ արտակարգ դրության պայմաններում, համաճարակի պայմաններում կանխարգելիչ հրատապ գործողությունների առնչվող նախաձեռնության մասին էր: Այստեղ, իհարկե, կա հարցի մյուս կողմը՝ ընդդիմությունը մի կողմից կատարում է իր քաղաքական գործառույթը և հասնում իր նվազագույն մի նպատակի, մեկ այլ կողմից՝ ընդդիմությունը փաստորեն իր քաղաքական նպատակներին ստորադասում է պետական անվտանգային նպատակը, տապալելով վտանգավոր և անգամ մահվան պատճառ դարձող համաճարակի դեմ պայքարի կարևոր գործիք: Բայց ամբողջ հարցն այն է, որ կառավարությունն էլ իր հերթին չի կարողացել գործիքը հանրությանը ներկայացնել այնպես, որ ավելի շատ համոզիչ լինի դրա կանխարգելիչ բնույթը, քան այն հարուցի կասկածներ այլևայլ նպատակների առնչությամբ:

Այդպիսով, բոլոր դեպքերում առաջնային պատասխնատվությունը կառավարող մեծամասնության դաշտում է, իսկ տվյալ պարագայում գուցե խորհրդարան-կառավարություն դաշտում: Ի վերջո, եթե անգամ բանը զուտ աշխատանքի կազմակերպումն է, ապա միևնույն է, ահազանգը վարչապետ Փաշինյանի համար՝ պատասխանատու պահին, բավականին զգալի է: Ու թեև վարչապետը հանգիստ արձագանքեց իրադրությանը՝ արտակարգ դրության պայմաններում չխթանելով ավելորդ քաղաքական կրքեր, այդուհանդերձ, այն, որ կառավարությունը ուղղակի անմիջապես, անգամ հաջորդ առավոտյան չթողնելով օրինագիծը, ձեռնամուխ եղավ խորհրդարանում այն վերստին անցկացնելուն, բավականին խոսուն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք է գնահատել ահազանգը՝ լինի այն քաղաքական, թե զուտ կազմակերպական: Փաշինյանը, արագորեն բերելով օրինագիծը խորհրդարան և ընդունելով այն, ցույց տվեց, որ դրության տերն է և անգամ, եթե եղել է քաղաքական որևէ սաբոտաժի փորձ, կամ կասկած, այն չեզոքացնում է արագ: Այդուհանդերձ, խնդիրը, կարծես թե, որևէ պարագայում պահանջում է էական ուշադրություն, եթե հաշվի առնենք այն, որ տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում ևս մի վրիպում՝ Չարենցավանը փակելու մասին պարետի որոշման իմաստով, երբ փաստորեն պաշտոնական տեղեկատվությամբ տարածվել է մի բան, որը ամենևին դեռ պաշտոնական որոշում չէ, այլ ընդամենը դիտարկվող սցենար: Ու թեև պատճառաբանվեց, որ խնդիրը տեխնիկական վրիպակն էր, այդուհանդերձ, անգամ այդ պարագայում, մեկ օրում երկու վրիպումը շատ է, ու ստիպում է լրջորեն խորհել այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում