Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բժշկական սարքավորումներով և պարագաներով ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍժը: Գործակալության տվյալներով, ինքնաթիռով ԱՄՆ են ուղարկվում նաև բժշկական դիմակներ:
ԱՄՆ իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում:
ԱՄՆ-ին օգնություն տրամադրելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մարտի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: