Բաթումիի բնակչի մոտ, որը Փոթիից Հայաստան էր ուղևորվում, սահմանին կորոնավիրուս է հաստատվել և հիմա նա Հայաստանի հիվանդանոցներից մեկում է գտնվում։ Այս մասին Վրաստանի հանրային հեռարձակողին հաղորդել է Փոթիի Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավարի տեղակալ Զիզի Գագուան։
Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը, որը բեռնատարի վարորդ է, մի որոշ ժամանակով կանգ է առել Փոթիում՝ վերանորոգման արհեստանոցում։ Փոթիի համակարգող շտաբի ղեկավար Քեսո Գելենիձեի խոսքերով՝ «արդեն պարզվել են անձինք, որոնց հետ հիվանդը Փոթիում շփումներ է ունեցել։ Այդ հինգ մարդիկ Փոթիից տեղափոխվել են Բաթումիի կարանտինային տարածք»։