Իտալական Ֆեռարա քաղաքի բնակիչների մոտ, որը գտնվում է կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ՝ Էմիլիա-Ռոմանյե շրջանում, COVID-19-ի նկատմամբ իմունիտետ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է La Nuova Ferrara թերթը։ Պարբերականի տվյալներով, այս քաղաքում վարակվածության տոկոսը շատ ցածր է։
Նշվում է, որ ողջ շրջանում ավելի քան 14 հազար վարակվածներ կան, իսկ Ֆեռարեում միայն 307 դեպք է գրանցվել։
Ինչպես նշել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Սերջո Վենտուրին, դա կարող է կապված լինել կամ այն բանի հետ, որ քաղաքը պատկանում է «մալարիայի շրջանին», կամ «թալասեմիայի հետ՝ հիվանդություն, որը ժառանգվում է ռեցեսիվ ձևով»։