Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանից կարևոր նամակ Մոսկվա. համարձակության ժամանակը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքը:

Միաժամանակ, Մհեր Գրիգորյանը նաև խոսել է այն մասին, որ գազի գնի նվազեցումը բխում է երկկողմ սերտ, ռազմավարական հարաբերության տրամաբանությունից: Մհեր Գրիգորյանը նաև բարձրացրել է գազի գինը ազգային արժույթով վճարելու հարցը: Նամակը ուղարկվել է Միլլերին՝ բանակցություն սկսելու ակնկալիքով: Ներկայումս Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 165 դոլար է 1000 խմ-ի դիմաց: Գինը Ռուսաստանը բարձրացրեց 2019 թվականի համար: 2020 թվականի համար վարվում էր բանակցություն, և ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ թանկացում չի լինի մինչև ապրիլի 1-ը: Սակայն, փաստորեն, կորոնավիրուսի տեսքով շաբաթը եկավ ուրբաթից ավելի շուտ և, եթե ռուսական կողմը ուներ թանկացման ակնկալիք, կամ առնվազն այդ տրամաբանությամբ Հայաստանին պայման թելադրելու ակնկալիք, ապա այժմ պատկերն այլ է: Նվազում է նաև նավթի գինը, ինչը միջազգային շուկայում նվազեցնում է նաև գազի արժեքը: Իհարկե, Հայաստանի պարագայում գնագոյացման մեխանիզմն այլ է, կապակցված չէ նավթի հետ, սակայն ընդհանուր միջազգային տնտեսա-քաղաքական կոնյունկտուրան նույնն է: Սակայն ինչ անել, եթե ռուսական կողմը մերժում է գնի նվազեցումը, կամ թելադրում է պայմաններ, որոնք Հայաստանի համար այնքան էլ ընդունելի չեն:

Միևնույն ժամանակ, ո՞ր գինն է, որ Երևանը կհամարի ընդունելի: Պետք է արձանագրել, որ վերադարձը նախահեղափոխական 150 դոլարին հազիվ թե հնարավոր լինի խորքային առումով գնահատել որպես նվազեցում: Դա այն գինը չէ, որ կարող է համարժեք դիտվել ներկայիս տնտեսա-քաղաքական համաշխարհային միջավայրում:

Այդուհանդերձ, թե որ գինն է Հայաստանի համար օպտիմալ և տնտեսության տեսանկյունից իրատես նշանակալի օժանդակություն, բարձրաձայնված չէ: Դա նաև հասկանալի է, որովհետև, ի վերջո, հարցը պետք է բանակցվի: Ամբողջ հարցն այս դեպքում այն է, թե որն է Հայաստանի բանակցային հաղթաթուղթը, որը թույլ կտա գազի հարցում վարել բանակցություն, որտեղ Հայաստանի տնտեսությունը կստանա ոչ միայն, այսպես ասած, «լավություն» կամ «մեծահոգություն» Ռուսաստանից, այլ իրապես միջպետական բանակցության արդյունքում ձեռք բերված համաձայնություն: Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ Ռուսաստանի համար էլ պարզ է լինում, թե ինչ կարող է կորցնել Հայաստանի հետ գազի գնի նվազման հարցում արդյունավետ, ներկայիս կոնյունկտուրային համարժեք պայմանավորվածության չգալու պարագայում: Այստեղ առերևույթ, իհարկե, ուժերի հարաբերակցությունը թվում է անհամադրելի, անհամեմատելի, մյուս կողմից, սակայն, պետք է հարցը դիտարկել լայն համատեքստում, և այդ իմաստով Ռուսաստանը կարող է կորցնել նոր աշխարհակարգում կարևոր գործընկեր և անգամ դաշնակից՝ ի դեմս Հայաստանի, եթե ներկայիս բարդ իրավիճակում անտեսվում են հայկական շահերը, և էժան գնի դիմաց դրվում են քաղաքական լուրջ պայմաններ:

Ի վերջո, ներկայումս իրավիճակ է, երբ Հայաստանը գործնականում կորցնելու քիչ բան ունի, և խաղը մոտ է զրոյական դրույքին: Դա չի նշանակում գնալ վա-բանկ, բայց համարձակությունը ներկայումս պետք է, որովհետև միջազգային իրադրությունն է այնպիսին, որը Հայաստանի համար ստեղծում է թերևս առանցքային նշանակության՝ այդ հարցերում Ռուսաստանի հետ հարաբերության տրամաբանությունն ու մեխանիզմը փոխելու առավել նպաստավոր միջավայր, նպաստավոր բառի ամբողջ հարաբերականությամբ ու պայմանականությամբ հանդերձ: Այստեղ, անշուշտ, շատ կարևոր է նաև, թե Հայաստանը որքանով արդյունավետ կարող է ներգրավել գործընթացում իրանական գործոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում