Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բողոքներ կան, որ փողը տալիս են նույն ձեռնոցով, որով կշռում են ուտելիքը

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրությունը փոփոխություններ մտցրեց նաև սուպերմարկետներում, շուկաներում, խանութներում սպառող-վաճառող հարաբերություններում։ Լինում են խանութներ, որտեղ կարելի է հանդիպել առանց բժշկական դիմակի և ձեռնոցների վաճառողների։ Պատահում է, որ սուպերմարկետ մուտք գործելիս այնպիսի բծախնդրության ես հանդիպում, երբ պահանջում են նախապես ախտահանել ձեռքերը։ Այս՝ միմյանց հակադրվող իրականության մեջ շատ դժվար է սպառողի համար կողմնորոշվելը։

Սպառողների իրավունքների խախտման հետ կապված ի՞նչ խախտումներ են արձանագրել «Սպառողների ասոցիացիա» և «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները։

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ արտակարգ դրության օրերին ստացել են բողոքներ, որոնք արձանագրում են խախտումներ։

«Կարծում եմ, որ հիմա մանկական հաստատություններին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել։ Երեխան մանկապարտեզում ուտում է սնունդը, այդ սննդից պետք է պահվի, որպեսզի անհրաժեշտության դեպքում պարզվի, թե նա ինչից է վատ զգում։ Այդ բանը չի արվում տարիներ շարունակ, ամեն տեղ ասել եմ այդ մասին՝ ընդհուպ վարչապետի աշխատակազմում։ Հասարակությունը պետք է համոզվի, որ երեխաների առողջությունը հուսալի ձեռքերում է։ Եթե երեխայի փորը ցավում է, նրան տանում են հիվանդանոց, պետք է սնունդը լաբորատոր ստուգեն։ Դեպք է եղել, երբ 2,5 տարեկան աղջիկը մանկապարտեզից հիվանդանոց ընկած ճանապարհին մահացել է։ Երբ ես այդ մասին ասացի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր մասնագետին, նա ասաց՝ կարող է ուրիշ բանից է մահացել։ Եվ այդպիսի մարդիկ ղեկավարում են բոլորիս առողջությունն ու կյանքը»,- ասաց Արմեն Պողոսյանը։

Խախտումների վերաբերյալ Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենք չեն արձանագրում, թե դրանք որ խանութներում են եղել, սակայն շատացել են բողոքները։ Ըստ նրա՝ օրական 3-5 բողոք է ստանում։

«Բողոքում են, որ փողը տալիս են նույն ձեռնոցով, որով կշռում են ուտելիքը։ Այդ կարգի բողոքներ ստանում եմ հաճախ։ Ինձ դիմող մարդկանց ես խորհուրդ եմ տալիս դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, թող այնտեղ հաշվառում անեն։ Իրենց մոտ պետք է լինի հաշվառումը, թե քանի բողոք են ստացել և ինչ են արել»,- ասաց մեր զրուցակիցը։

Բողոքները, ըստ նրա, լինում են երկու տեսակի։ Մեկը վերաբերում է հակահիգիենիկ պայմաններին, մյուսը, երբ սնունդը ժամկետանց է լինում, կամ ամսաթվերը հստակ նշված չեն լինում։

Արմեն Պողոսյանը նշում է․ «Ասենք՝ մարդը խմորեղեն է գնում, այն տանում է տուն, տանում է տուն, տեսնում, որ կրեմի գույնը փոխած է։ Ես բողոքող մարդուն ասում եմ, որ դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին»։

«Սպառողների ազգային ասոցիացիա> ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանն էլ ասում է, որ իրենք էլ տնից դուրս չեն գալիս, ընդամենը երկու մարկետոլոգ շրջում են, գրանցում են խախտումները։ Օնլայն և հեռախոսով ստանում ենք բողոքներ, որ ժամկետանց ապրանքներ են առաքում»,- ասաց Մելիտա Հակոբյանը։

Հարցին, թե ստացե՞լ են արդյոք բողոքներ ու դիմումներ, որոնք վերաբերել են վաճառողների՝ առանց ձեռնոցների և դիմակների սպասարկելուն։

«Ես անձամբ մի քանի սուպերմարկետներ գնացել եմ, որովհետև այդպիսի խոսակցություններ եղել են։ Սակայն տեսել ենք, որ ախտահանում են ձեռքերը, դիմակները երկու ժամը մեկ փոխում են։ Դրական բաներ կան»,- ասաց Մելիտա Հակոբյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում