Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանի ու Վրաստանի կողմից ստեղծված «կանաչ գոտին» կնպաստի Լարսում կուտակումների թեթևացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Կառավարության ղեկավարը տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում են աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: «Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար:

Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել»,- տնտեսվարողների հետ զրույցում ասել է վարչապետը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը դրական գնահատեց այս որոշումը։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս ծանր իրավիճակում, երբ երկրները փակել են իրենց սահմանները, Հայաստանի համար այս «կանաչ գոտին» շատ արդյունավետ կլինի։

«Սա շատ արդյունավետ կլինի։ Մի հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Մոլորակի բնակչության մտածելակերպը փոխվել է։ Եթե առաջ ամբիցիաներ, խոչընդոտներ կային, հիմա դրանք վերացել են, որովհետև բոլորը կանգնած են նույն խնդրի լուծման առաջ։ Եթե մի երկրում կորոնավիրուսը գլուխ է բարձրացնում, մյուս երկիրը ևս ապահովագրված չէ դրանից։

Ես այս իրավիճակը նմանեցնում եմ երկրաշարժից հետո եղած իրավիճակի հետ։ Այն ժամանակ ամբողջ աշխարհը օգնում էր, ու ոչ մեկը չէր նայում, թե այս կամ այն ինքնաթիռն իրավունք ունի՞ գալ Հայաստան, թե՞ ոչ։ Սովետական կոշտ, տոտալիտար երկրի պայմաններում բոլորը թույլատվություն էին ստացել ապրանքներ բերելու։ Երկու խնդիր կա միշտ՝ հիվանդություն և սովի մատնվել։ Դրանք իրար զուգահեռ են գնում։ Եթե եվրոպական երկրները ապահովագրական բարձիկներ ունեն, կուտակած գումար ունեն, դա կծախսեն մինչև վտանգն անցի։ Իսկ մենք դա չունենք։ Մենք օրվա հացով ապրող մարդիկ ենք»,- կարծիք հայտնեց Եղիազարյանը։

Միության նախագահ խոսքերով՝ այս պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել քաղաքական երկխոսության շրջանակում, բավական կթեթևացնի Լարսի անցակետում կուտակումները։ Հայկական բեռնատարները կկարողանան ավելի արագ տեղաշարժվել, կուտակումները կպակասեն։ «Մենք առայժմ պարենի ու սննդի խնդիր չունենք, բայց վերջը սպառվելու է, չէ՞, դա։ Եթե սահմանները փակ մնան, մենք այդ խնդիրը կունենայինք։ Ես այս որոշումը շատ դրական եմ գնահատում»,- ասաց մեր զրուցակիցը։ Փոխադրողների միության նախագահը ցանկություն և հույս հայտնեց, որ կորոնավիրուսային այս համաճարակից հետո, երկրների միջև այս կոռեկտ պահվածքը կպահպանվի։

«Դա կախված է մոլորակի մեծերի իմաստությունից, թե որքանով իրենք իմաստուն կգտնվեն ու կհասկանան, որ ուրիշի դժբախտություն չկա, բոլորինս է»,- իր խոսքը եզրափակեց Հրանտ Եղիազարյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարներին վստահեցրել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք:

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում