Համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ, ըստ որոնց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված են տասնյակ մահճակալներ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար։
Անդրադառնալով դրան՝ Հայկական միասնական տեղեկատվական համագարգը տեղեկացնում է հետեւյալը․
«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։