Լուրեր
Այո, միգուցե մենք ունենք թերացում. Սուրեն Գրիգորյան
  • 23:01
  • 2020-03-31
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է  արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը իր ելույթում նկատեց, որ իրենց ուղղված քննադատություններում կարող է լինել ռացիոնալ հատիկ. «Բայց մեր այստեղ գտնվելը և օբյեկտիվ պատճառներով սոցիալական հեռավորություն չպահպանելը ուղղված է նրան, որ մենք պետք է անհրաժեշտ գործիքակազմով օժտենք պարետատանը, որպեսզի կարողանանք պայքարել մեր ժողովրդի առողջության համար»:

Նա հավելեց. «Այո, միգուցե մենք ունենք թերացում ձայները չապահովելու առումով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *