Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Գաղտնալսում ոչ միայն չի նախատեսվում, այլև տեխնիկապես հնարավոր չէ դա իրականացնել: Մեր քաղաքացիները կարող են եզրակացություններ անել նման շահարկումներ անողների վերաբերյալ»,- հավելեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս նախագծի վրա ծախսվելու է 0 գումար:
Մանրամասները՝ տեսանյութում: