Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ այս նախագծի առնչությամբ ընդդիմության իրավունքը լավագույնս իրացվել է:
Նա կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին և ասաց. «Հայաստանը և աշխարհը նույնը չեն, ինչ ամիսուկես առաջ: Ակնհայտ է, չէ՞, որ այս նախագիծը կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը կյանքի են կոչում իրենց քաղաքական հեղինակության և վարկանիշի հաշվին: Մենք կորցնելու ենք մեր քաղաքական հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկային կյանքեր: Սա է դրված սեղանին»:
Նա ընդգծեց` եթե կառավարությունը մանանա էլ իջեցնի երկնքից, անիմաստ կլինի, եթե քաղաքացիներն ընդառաջ չգնան այս քաղաքականությանը:
Անդրադառնալով սոցցանցի արձագանքներին` Արարատ Միրզոյանն ասաց. «Խելագարվելու բան է. գիտեք` ինչ են առաջարկում մեր սրամիտ քաղաքացիները. ասում են` ավիառեժիմի վրա դրեք, չի երևալու»:
Մանրամասները՝ տեսանյութում: