Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը, խոսելով օրինագծի առնչությամբ եղած մտահոգությունների մասին, ասաց, որ կային մարդիկ, որոնք իրենց մտահոգությունները փարատեցին և առաջ գնացին. «Եվ մարդիկ, որոնք ի սկզբանե ունեին կանխակալ վերաբերմունք, շարունակեցին պահպանել և մնալ այդ դիրքերում»:
Նա ընդգծեց, որ պարետն է իրենց առաջարկել տալ այդ գործիքը. «Նա ասել է` տվեք ինձ այդ գործիքը, որպեսզի ես դրանով գեթ մեկ մարդու կյանք փրկեմ: Եթե այդ գործիքը դրան ծառայեցվելու է, թող լինի նաև այդ գործիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: