Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այն պետությունները, որտեղ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն, ձեռնարկում են արտակարգ միջոցառումներ. «Այդ միջոցառումները ենթադրում են սահմանափակումներ»:
Նրա խոսքով` նախագիծն ընդունվում է արագ արձագանքի համար. «Որպեսզի կարողանանք արագ կանխել տարածումը»:
Մանրամասները՝ տեսանյութում: