Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Եթե այդ գործիքով պետք է պայքարել համաճարակի դեմ, ուրեմն պետք է այդ գործիքը տալ, և այստեղ բոլոր իրավունքներն ու ազատությունները երկրորդական են մարդու կյանքի և առողջության համեմատ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով` մեր ժողովուրդը լուրջ չի ընդունում այս իրավիճակը. «Բանկերի մասնաճյուղերում չկա անգամ ալկոգել: Դա կարելի է անել ոստիկանության ուժերով: Քիչ առաջ հրավառություն էր. մեր ժողովուրդը լուրջ չի ընդունում, որ զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը»:
Մանրամասները՝ տեսանյութում: