Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Ես չեմ անդրադառնալու ընդդիմության վարքագծին, դրան պիտի անդրադառնա ընտրողը գալիք հերթական ընտրություններին»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` նորից քննարկել են նախագիծը` հնարավորինս մեղմացնելով պետության միջամտությունը անձի իրավունքներին:
«Ասում են` այն անձը, որ փրկել է գեթ մեկ մարդու կյանք, փրկել է ամբողջ աշխարհը: Պարոն Ավինյան, մենք ձեզ տալիս ենք այդ գործիքը»,- նշեց Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: