Արքայազն Հարին և Մեգան Մարքլը ուրախ են նոր կյանքի մեկնարկով այն բանից հետո, երբ հեռացել են թագավորական ընտանիքից՝ հայտնում է Vanity Fair-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրը:
«Նրանք անկեղծորեն ուրախանում են իրենց կյանքի նոր փուլով: Վերջին ամիսները նրանց համար բարդ են եղել, բայց նրանք անհամբեր սպասում են նոր մեկնարկին, որ կդառնան այնպիսի զույգ, ինչպիսին կցանկանային լինել»,- ասում է աղբյուրը:
Նրանք Instagram- ի իրենց էջում շնորհակալություն են հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստացել են շարունակել բարեգործություններ անել: