Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` նախագծում կատարվել է երկու տեխնիկական փոփոխություն. «Շեշտվել է, որ միջոցառումները վերաբերում են արտակարգ դրության միջոցառումներին, և որ տվյալները ոչնչանալու են դրանք մշակողների կողմից»:
Նախարարը դարձյալ ընդգծեց, որ նախագիծը չի վերաբերում անձանց հեռախոսազանգերի գաղտնալսմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: