Վրաստանի բնակիչները կարող են խորհրդատվություն ստանալ բժիշկներից առցանց՝ երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Հարյուր բժիշկ արդեն մասնակցում է ծրագրին, և երկու շաբաթվա ընթացքում նրանց թիվը կավելանա մինչև 200:
«Այսօր այս համակարգը արդեն գործում է Թբիլիսիում, և բնակչությունը կարող է շարունակել զանգահարել 112, և այդ ժամանակ նրանց զանգը կուղարկվի Թբիլիսիի ընտանեկան բժիշկներին», – ասել է Գաբունիան:
Համակարգն արդեն գործում է Թբիլիսիում, մոտ ժամանակներս նախատեսվում է այն ընդլայնել և կիրառել մարզերում: