Պարետն այսօր հայտարարեց գործող սահմանափակումների նոր խստացումների մասին: Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արտակարգ դրություն հայտարարվելու առաջին իսկ օրից Երևանում մի շարք աշխատանքներ են իրականացվում. «Դրանք պետք է շարունակվեն, մինչև կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Որոշ երթուղիներ, որոնք դեպի մոտակա գյուղեր էին գնում, հանվել են, միայն Երևանում կգործի տրանսպորտ: Ամբողջ շարժակազմը՝ և՛ մասնավոր, և՛ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող, ախտահանվում է:
ԱԻՆ-ի հետ համատեղ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևանի կանգառների ախտահանման աշխատանքները, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են Երևանի բոլոր 318 կանգառները՝ առավոտյան 6-8-ը: Համատիրությունների միջոցով վերելակների և մուտքերի ախտահանում է իրականացվում…»:
Հրաչյա Սարգսյանը նաև հավելեց, որ կորոնավիրուսը մի շարք խոչընդոտներ է ստեղծել մայրաքաղաքի մի շարք ծրագրերի իրականացման համար: Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը քաղաքապետարանն իր բյուջեի ռեսուրսներով է իրականացնում:
Մանրամասն՝ տեսանյութում: