ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանի կնոջ մահվան կապակցությամբ․
«Նրան հիշում ենք որպես ամենահոգատար, կրեատիվ և նվիրված անձնավորություն: Խորին ցավակցություններս Լևոն Արոնյանին, բոլոր նրանց հարազատներին և ընկերներին»,- գրել է նախարարը:
Heartbreaking news about the passing of Arianne Caoili, the wife of chess grandmaster Levon #Aronian. She is remembered as most caring, creative and dedicated person. Most heartfelt condolences to @LevAronian, all their loved ones and friends. pic.twitter.com/T5P3vVTHGk
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 31, 2020