ԱՄՆ-ը Վենեսուելայում ուժային ճգնաժամի լուծման նոր ծրագիր է ներկայացրել: Պետքարտուղար Մայք Պոմպեոն բացահայտել է պայմանները՝ հայտնում է Reuters-ը:
Ըստ Վաշինգտոնի ծրագրերի՝ Վենեսուելայում ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի Ազգային ժողովի անդամներից, որը ճանաչում են ինչպես Նախագահ Նիկոլաս Մադուրոն, այնպես էլ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն: Եթե այս կետը կյանքի կոչվի, ամերիկացիները կվերացնեն պատժամիջոցները Լատինական Ամերիկայի երկրից: Ըստ Պոմպեոյի՝ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցել է Գուայդոյի հետ` այս ծրագիրը մշակելու համար:
Պետքարտուղարը դա անվանել է նաև ժողովրդավարության ճանապարհ: