Երգչուհի Ռիհանան բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա 10 տարիներին կունենա երեք-չորս երեխա:
Նա պարզաբանել է, որ կդառնա շատ երեխաների մայր՝ անկախ այն բանից, արդյոք կհանդիպի արդյոք համապատասխան տղամարդու: «Մոր դերը նսեմացվում է, եթե երեխաների կյանքում հայր չկա: Բայց անհրաժեշտ միակ բանը երջանկությունն է, ծնողի և երեխայի միջև առողջ փոխհարաբերությունները: Երեխա մեծացնելու համար հարկավոր է միայն սե », – ասում է Ռիհանան:
Առայժմ երգչուհին երեխաներ չունի: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռիհանան երկար սիրավեպից հետո խզելել է հարաբերությունները ընկերոջ՝ սաուդցի գործարար Հասան Ջամիլի հետ: