Թուրքմենստանի իշխանությունները երկրում խուճապը կանխելու նպատակով արգելել են «կորոնավիրուս» բառը՝ գրում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցներն այլևս չեն կարող օգտագործել «կորոնավիրուս» բառը: Այն հանվել է նաև դպրոցներում, հիվանդանոցներում և հասարակական այլ վայրերում բաժանվող գրքույկներից:
Թուրքմենստանը չի հաստատել իր տարածքում կորոնավիրուսի վարակի դեպքեր: