Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու հարցն է:
«Օրենքը ցույց է տալու այն քաղաքացիներին, որոնք ռիսկի տակ են: Քանի որ վիրուսը փոխանցվում է շփումների միջոցով, այս օրենքով ստեղծվելու է հնարավորություն այդ շփումների շրջանակը ուրվագծելու և փրկելու մարդկանց կյանքը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով` այս օրենքը չի կարող կանխարգելել վիրուսի տարածումը, բայց մեղմել կարող է:
Մանրամասները՝ տեսանյութում: