Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

COVID-19. վարակվածների թիվն անցել է 802 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 802 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 39 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 172 հազար 319: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 435 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը 175-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 94 հազար 417 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 518 է: Թեև Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին, սակայն նոր դեպքերը այս երկրում 79-ն են:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 67 հազար 51 է: Մահացել է 682 մարդ:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 44 հազար 605 է: Այստեղ մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իրանում մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 550 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3 հազար 24 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 22 հազար 141 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 176:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2337, Թուրքիայում 10 հազար 827:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:

ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն

Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար: Ներկայում կորոնավիրուսի հետ կապված մեկուսացման մեջ մնալու անհրաժեշտությունը կրում է խորհրդատվական բնույթ, և այդ դեպքում պատասխանատվություն է նախատեսված, եթե խախտումը հանգեցրել է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակի: Մահվան կամ զանգվածային վարակի դեպքում առաջարկվում է տուգանք 1-2 մլն ռուբլու չափով, մասնագիտական իրավունքից զրկում 5 տարով կամ ազատազրկում 5 տարով: Նոր օրենքով սանիտարահամաճարակային կանոնները խախտողները կարող են տուգանվել 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ մասնագիտական իրավունքից զրկում 3 տարով, կամ ազատազրկում նույն ժամանակահատվածով:

Ռուսաստանի 26 տարածաշրջանում մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմ

Մոսկվայից և մերձմոսկովյան շրջաններից հետո Ռուսաստանի ևս 24 տարածաշրջանում սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ: Ավելի վաղ՝ մարտի 29-ից, Մոսկվայի մարզում սահմանվել էր ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար՝ առանց տարիքային սահմանափակման:

Թույլատրվում է տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, գնալ մոտակա խանութ, դեղատուն և աշխատավայր, եթե դա արգելված չէ:

Մարտի 25-ին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ից ապրիլի 3-ը հայատարել է ոչ աշխատանքային շաբաթ՝ նշելով, որ այդ ընթացքում աշխատավարձերը պահպանվելու են: ՌԴ նախագահը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը:

ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային

ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները

Մեքիսկայում առողջապահության հարցերով խորհուրդը, որի մեջ մտնում են Առողջապահության նախարարությունը և այլ պետական կառույցներ, հայտնել է երկրի առողջպահության ոլորտում արտակարգ դրության մասին և տեղեկացրել նոր սահմանափակումներ մասին: Արտակարգ դրությունը սահմանվել է 30 օրով, իսկ սահմանափակումները վերաբերում են տարբեր ոլորտներին:

«COVID-19-ի տարածմամբ պայմանավորած՝ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, որը հանգեցրել է արտակարգ դրության առողջապահության ոլորտում: Առողջապահության նախարարությունը կորոշի բոլոր անհրաժեշտ առաջիկա քայլերը»,-ասված է առողջապահության խորհրդի հայտարարության մեջ:

Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գտելը նշել է, որ մինչև ապրիլի 30-ը կաշխատեն միայն կենսական նշանակություն ունեցող աշխատանքի տեղերը՝ առողջապահությունը, հասարակական անվտանգությունը, ոստիկանությունը, բանակը, կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը և այլն: Իշխանությունները Մեքսիկայի բնակիչներին հորդորում են մնալ տանը, տեղաշարժի խիստ սահմանափակումներ են սահմանված 70-ից բարձր տարիքի անձանց նկատմամբ:

Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հրաժարվել 49 երկիր մեկնելուց

Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկը, որի մեջ մտնում են նաև ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում ընդհանրապես հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:

Ճապոնիայի ղեկավարությունը սահմանել է երկրորդ մակարդակի վտանգավորության երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում խուափել ուղևորվելուց, եթե չկա խիստ անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, Ճապոնիան վտանգավորության 4 մակարդակ է առանձնացնում: Վերջին վտանգավորության մակարդակը ենթադրում է քաղաքացիների տարհանում:

Արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորթւայն մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից:

Թրամփը շոկի մեջ է Նյու Յորքի հիվանդանոցների պատկերներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մտագհոգությունն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված Նյու Յորքում տիրող իրավիճակի շուրջ: Նա մեկնաբանությունը է կատարել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում արված տեսանյութերը դիտելուց հետո: Խոսքը Էլմհարստ հիվանդանոցի մասին է, որը գտնվում է նախագահին հարազատ Քվինս թաղամասում:

«Ես հեռուստատեսությամբ անցած շաբաթ դիտում էի այնտեղ տիրող իրավիճակը: Մահացած մարդկանց մարմինները հիվանդանոցի միջանցքներում էին: Հետևում էի, թե ինչպես են տեղափոխում դրանք հատուկ սառնարան-բեռնատարներով, որոնք օգտագործում էին, քանի որ մարմիններն այնքան շատ են, որ չեն հասցնում առանց սառնարանների տեղափոխել: Վիճակը հատկապես ծանր է Նյու Յորքի իմ մանկության Քվինս թաղամասում: Երբեք նման պատկեր չեմ տեսել» ,- ասել է նախագահը:

Իր թվիթերյան գրառման մեջ նախագահը կոչ է արել Նյու Յորք, Նյու Ջերսի ու Քոնեկթիկուտ նահանգների բնակչությանը երկու շաբաթով խուսափել որևէ ոչ կարևոր ճանապարհորդությունից: Վարչակազմը դիտարկում էր այս նահանգներում սահմանել պարտադիր մեկուսացման ռեժիմ:

Այս պահին Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի կենտրոն: ԱՄՆ-ում հիվանդների ընդհանուր քանակի գրեթե կեսը Նյու Յորքի բնակիչներն են: Հիվանդների քանակի պատճառով այստեղ հիվանդանոցները հայտնվել են ծանր կացության մեջ: Բժշկական մի շարք հաստատություններում գրանցվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ու պարագաների պակաս:

Ղազախստանն ապրիլի 1-ից կանցկացնի կրթության փորձնական հեռավար ուսուցում

Ղազախաստանում ապրիլի 1-ից կրթական համակարգը կսկսի անցում կատարել հեռավար ուսուցման: Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել է, որ դա դեռ փորձնական է լինելու: Նշվել է, որ հեռավար կրթությանը նախապատրաստվելը շատ կարևոր է: Այդ իսկ պատճառով ապրիլի 1-ին կանցկացնեն փորձնական ծրագիր: Բոլոր դպրոցներում ուսուցիչները կանցկացնեն փորձնական պարապմունքներ, կդիտարկեն, թե ինչպես են դպրոցականները հունի եջ մտնում: Ապրիլի 2¬-ին կանցկացվի ծնողական ժողով, և նախարարությունը կմանրամասնի, թե կրթական գործընթացն ամբողջությամբ ինչպես է կազմակերպվելու: Նախարարությունը նշել է, որ խնդրահարույց հարցերը շատ են, սակայն քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում