Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու հարցն է:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե ինչու չապահովվեց քվորումը. «Քանի որ ընդդիմությունը բոյկոտեց և չմասնակցեց քվեարկությանը, ուստի պետք է լիներ 67 կողմ ձայն: «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավորներ դիտորդական առաքելությամբ գտնվում են Արցախում, մյուս մասը կամ եղել է հիվանդ, կամ եղել է խոցելի խմբում: Անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը ներկա գտնվեն, և սրանով է պայմանավորված եղել առաջին հատվածի չեղարկումը»:
Նա նշեց, որ և վարչապետը, և պարետը ներկայացրել են հարցի հրատապությունը, որով պայմանավորված` նախագիծը մտել է օրակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում: