Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու հարցն է:
«Էս պահին միայն մեր խմբակցությունն է մասնակցում, և սա արհամարհանք է ոչ թե մեր իշխանության, այլ մեր ամբողջ հայության, ամբողջ ՀՀ ազգաբնակչության նկատմամբ: Թող մարդիկ գային, իրենց տեսակետն արտահայտեին, բանավեճ լիներ»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Նա հավելեց, որ այս օրենքի նախագծով ամբողջ Հայաստանը չի փրկվելու. «Բայց սա մի նշույլ է: Նույնիսկ ամենագերպետությունները չեն կարողանում ինչ-որ ռեցեպտ առաջարկել այս վիրուսի դեմ, բայց մենք մեր քայլերով պետք է կարողանանք կամաց-կամաց մեր ժողովրդին զգաստացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: