Լուրեր
Մենք ձեզ նման պահի ազդեցության տակ շուստրիություն չենք անում. «Իմ քայլի» պատգամավորը՝ Մարուքյանին
  • 18:03
  • 2020-03-31
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է  արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու հարցն է:

«Չնայած չեմ սիրում խոսել, եթե ներկա չեն, բայց էստեղից եկավ խոսեց Մարուքյանը, գնաց նստեց հաշվեց, տեսավ, որ քիչ են` չէ, բայց կարելի ա սենց անել: Է, եթե դուք պահի տակ լավ շուստրիություն եք անում, մենք ժողովրդի մասին մտածելով բերել ենք օրինագիծն անցկացնենք: Մենք ձեզ նման շուստրիություն չենք անում պահի ազդեցության տակ քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար, այլ երկարաժամկետ կտրվածքով մտածում ենք` ոնց անենք, որ ժողովրդին զերծ պահենք այս ամբողջից»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ Ֆեյսբուքում գոռալ-ճչալը նրանց չի օգնելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *