Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու հարցն է:
«Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է միլիոնի, կան տասնյակ հազարավոր զոհեր, իսկ Հայաստանում արդեն կա 500 ակտիվ դեպք, և կան թոքաբորբով հիվանդներ: Եվ այս պայմաններում կառավարությունն ու պարետատունը փորձում են նոր մեթոդներ մշակել, այլ երկրների հաջողված փորձերը տեղայնացնել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշեց, որ ընդդիմության բոյկոտի պատճառով որոշումը չընդունվեց. «Բայց քանի որ սա արագ լուծում է պահանջում, ունենք փաստորեն նոր նիստ: Ինչպես տեսնում եք` ընդդիմությունը չկա, և չկա մի շատ ծիծաղելի պատճառաբանությամբ: Ընդհանրապես մեր խորհրդարանական ընդդիմության պահվածքը ինձ համար անընդունելի է և ամոթալի»:
Մանրամասները՝ տեսանյութում: