Հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը տապալվեց, որովհետև իշխանության պատգամավորները չէին եկել գործի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա նկատեց, որ այո, «Իմ քայլը» խմբակցության ներսում էլ այս հարցում կար անհամաձայնություն. «Երեկ մեծ քանակությամբ պատգամավորներ արտահայտեցին իրենց անհամաձայնություն և այսօր էլ նրանցից ոմանք չէին եկել նիստի երևի պատճառը դա էր»:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ իհարկե, արտակարգ դրության ժամանակ կարելիէ սահմանափակել մարդկանց իրավունքները, բայց այդ սահմանափակումները պետք է համաչափ լինեն. «Մեր կարծիքով, այդ սահմանափակումը համաչափ չէր»: