Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

«Երբ կորոնավիրուսը բռնկվեց աշխարհում նոյեմբերին, Հայաստանում էլ են եղել վարակի դեպքեր». սոցիոլոգ

Կորոնավիրուսի հանկարծահաս բռնկումն արժանացել է առողջապահական, տնտեսագիտական, հասարակագիտական բազմաթիվ վերլուծությունների։

Սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը հիշեցնում է Մալթուսի տեսությունը, համաձայն որի՝ երբ բնակչության աճի և սպառման միջոցների միջև համապատասխանությունը խախտվում է, առաջանում է ավելորդ բնակչություն։ Ըստ այդ տեսության էլ՝ բնությունը փորձում է ազատվել ավելորդ բնակչությունից։

«Եթե զանգվածը չի ենթարկվում բնությանը, ապա բնությունն ինքն է լուծում այդ խնդիրները, ուղարկում է համաճարակներ, որին հաջորդում է սովը, հետո՝ պատերազմը։ Սա հայտնի տեսություն է՝ 18-րդ դարից, չնայած այն քննադատված ու մերժված է եղել 19-րդ դարում։ 21-րդ դարն ապացուցեց, որ այդ տեսությունը ճիշտ է և աշխատող։ Պատահական չէ, որ համաճարակը սկսվեց Չինաստանից, որովհետև բնակչության աճի տեմպի խախտումը առաջին հերթին հենց այդ երկրում է։ Բնությունը հրամայում է ավելորդ բնակչությանը հեռանալ, և քանի որ այդ ավելորդ բնակչությունը չի ենթարկվում, բնությունն ինքն իր ձեռքով է դա անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Հարությունյանը։

Ինչո՞ւ կորոնավիրուսից ավելի շատ տուժեց Իտալիան։

Լյուդմիլա Հարությունյանը նշեց, որ, ըստ տարբեր աղբյուրների, Իտալիայի բնակչության մեջ մեծ թիվ են կազմում տարեցները, երկիրը ծերացող է, իսկ իտալացիներն էլ համբուրվելու սովորություն ունեն, շատ ջերմ ժողովուրդ են։ Միգրանտներն էլ իրենց հերթին են ճգնաժամեր ստեղծել Իտալիայում։ Մյուս պատճառն էլ, ըստ սոցիոլոգի, այն է, որ երբ Իտալիայում հայտնաբերեցին կորոնավիրուսով հիվանդներին, նրանց տարել են տարբեր հիվանդանոցներ։ Եվ բոլոր հիվանդանոցներում էլ, ըստ եվրոպացիների, տարածվեց այդ վարակը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա թվերի աճը մեր երկրում սոցիոլոգը պայմանավորում է նրանով, որ զանգվածային միջոցառումներ շատ են կազմակերպվում՝ կնունքներ, հարսանիքներ, մահվան արարողություններին են շատերը մասնակցում, ինչն էլ վարակի տարածման պատճառ է դառնում։ Սոցիոլոգը կարծում է, որ երբ կորոնավիրուսը բռնկվեց աշխարհում նոյեմբերին, Հայաստանում էլ են եղել վարակի դեպքեր։

«Դա սոցիալական պաթոլոգիա չէ, հիվանդություն է։ Ուրիշ հարց է, որ փորձում են այդ երանգը հաղորդել։ Իրականում սա հիվանդություն է, որը չի վերաբերում մարդկային փոխհարաբերություններին, սոցիալական ինստիտուտներին։ Եթե սա դիտարկվի որպես սոցիալական հետևանքներ ունեցող երևույթ, ապա պետք է ուշադիր զննել սոցիալական հետևանքները»,- ասաց սոցիոլոգը։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրների վրա, քանի որ վերջիններս չունեն սոցիալական պաշտպանության ցանց և ծանր վիճակում են։

«Սիրիայից գաղթած ընտանիքները շատ վատ վիճակում են, և սոցիալական հարցերի նախարարությունը չի զբաղվում նրանցով։ Սրա մասին է պետք մտածել։ Զանգահարե՛ք նախարարություն և հարցրեք՝ կա՞ սիրիահայերի, միայնակ ծերերի օգնությանն ուղղված քաղաքականություն, թե՞ ոչ։ Դա հասարակական կազմակերպության աշխատանք չէ, պետք է լինի մշակված քաղաքականություն։ Ֆորս-մաժոր իրավիճակում քաղաքականությունը փոխվում է։ Եվ բնական է, որ սոցիալական հարցերի նախարարությունը չի կարող լուծել այդ խնդիրը, պետք է ստեղծել շտաբեր, որոնք կաջակցեն սոցիալապես խոցելի խմբերին։ Նաև պետք է ստեղծել գյուղատնտեսության ոլորտին աջակցող շտաբեր։ Քանի որ չկա գյուղատնտեսության նախարարություն, ապա այդ ոլորտին վերաբերող խոսակցություններն օգուտ չեն տա, պետք է շտաբ ստեղծվի»,- առաջարկում է սոցիոլոգը։

Լյուդմիլա Հարությունյանը հիշեց նաև մի պատմություն։

«Փողոցում հանդիպում են մի տղամարդ և ժանտախտը։ Ժանտախտը հարցնում է տղամարդուն, թե ուր է գնում, նա էլ ասում է՝ գնում եմ մեր քաղաքը։ Տղամարդն էլ ժանտախտին է հարցնում, թե ուր է գնում։ Նա էլ ասում է՝ ես էլ գնում եմ մեր քաղաքը։ Հետո նրան հարցնում է՝ ի՞նչ պետք է անես։ Ժանտախտն ասում է՝ 5000 հոգի պետք է տանեմ հետս։ Մեկ տարի հետո նորից են նրանք հանդիպում, տղամարդն ասում է ժանտախտին, որ իրեն խաբել է, ասել է, թե 5000 հոգու կտանի, բայց տարել է շատերին, ասենք՝ 20000։ Ժանտախտն էլ ասում է՝ ես չեմ խաբել, 5000-ին ես եմ տարել, 15000-ն էլ վախից է մահացել»,- հիշեցնում է սոցիոլոգը՝ խորհուրդ տալով խուճապ չտարածել, քանի որ վախից ավելի շատ մարդիկ կարող են վարակվել։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում