Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր՝ մարտի 31–ին Արվախի խորհրդարանի և նախագահի ընտրությանը գնացել էր ընտանիքի հետ եւ քվեարկել է հանուն Արցախի անվտանգության եւ արդարության։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը։
Հարցին՝ արդյոք վստահված անձանցից որեւէ բողոք լսե՞լ է ընտրությունների ընթացքի վերաբերյալ, Բալասանյանն ասաց, որ այս պահին որեւէ բողոք ինքը չի լսել. «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Մեր շտաբն աշխատում է, բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք։ Գուցե շտաբն այս պահի դրությամբ արձանագրել է, դեռեւս ես տեղյակ չեմ»։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր կողմից բարձրաձայնած այն մտահոգություններին, որ ընտրակաշառք բաժանելու փորձեր են արվում, Բալասանյանը հաստատեց, որ եղել են այդպիսի դեպքեր.