Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ քվեարկությամբ չընդունվեց. «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտարարեց. «Պարոն Մարուքյան, ես ինչ-որ առումով ձեզ հետ համաձայն եմ: Ճիշտ եք անում, որ մեզ քննադատում եք նրա համար, որ մենք ոչ ամբողջական ու ոչ ճիշտ պատկերացում ունենք միգուցե մեր որոշ գործընկերների վերաբերյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: