Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ քվեարկությամբ չընդունվեց. «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց. «Չի կարելի իշխանության անգործությունը բարդել ընդդիմության ուսերին: Ունեք 88 մանդատ, բա էդ աշխատավարձ ստացողներն ինչու չեն եկել քվեարկեն, որ ձեր օրենքը ընդունվի»:
Նա խնդրեց չշահարկել. «Քֆուր մի դրեք օրենքի քվեարկության վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: