Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Անգամ ԱԺ նախագահի ելույթից հետո մեր դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` այս օրենքը կապ չունի անգամ մեկ մարդու կյանքը փրկելու հետ. «Այս օրենքը կապ ունի մարդկանց տեղորոշելու, նրանց գտնվելու վայրը իմանալու, վերջին 14 օրը նրանց շփումները վեր հանելու հետ, որը կարող է խնդիրներ հարուցել»:
«Պարոն Միրզոյան, այստեղ շանտաժ կա. դուք ասում եք` եթե չքվեարկեք, և եթե մի մարդ մահանա, դուք եք մեղավոր»,- հավելեց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: