Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վերադառնում է` պեդոֆիլությունը զարգացնելո՞ւ

Եթե մի քրեական գործ էլ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի դեմ հարուցվեր` նա այսօր չէր համարձակվի նախկին պաշտոնում վերականգնվելու հայց ներկայացնել դատարան:
Բայց արի ու տես, որ պետության տարբեր օղակների կողմից նրա նկատմամբ դրսևորված մեղմ, նույնիսկ պաշտպանողական վերաբերմունքի արդյունքում նա կրկին դպրոց վերադառնալու մեծ հույսեր ունի: Նոյեմբերի 22-ին վարչական դատարանը քննության առավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը, որով նա վիճարկում է աշխատանքից ազատելու մասին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մայիսի 31-ի հրամանը` պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում, քանի որ հրամանի իրավական հիմքն անօրինական է: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ կամավորների և հասարակական կազմակերպությունների ահազանգով պարզվեց, որ վերոնշյալ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանը ծեծել և անառակաբարո գործողություններ է կատարել դպրոցի անչափահաս աշակերտուհիների նկատմամբ: Այդ ամենը ապացուցված համարեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը և նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ քրեական դատարանը պատժաչափը խստացրեց մեկ տարով: Այսինքն` Մերուժան Ենգիբարյանի ենթակայությամբ աշխատող Լ.Ավագյանի հանցանքը դատարանով ապացուցված համարելուց հետո զեկուցագիր ներկայացվեց նախարարին, ինչի հիման վրա էլ նախարարը տնօրենի պաշտոնից ազատեց Մերուժան Ենգիբարյանին: Թե ինչ է գրված եղել զեկուցագրում և ինչ իրավական հիմքերի վրա հիմնվելով է նախարարը Ենգիբարյանին ազատել աշխատանքից` դեռ այնքան էլ հստակ չէ, քանի որ ԿԳՆ անունից դատարանում հանդես եկող իրավաբանական վարչության ավագ մասնագետ Լիլիթ Վարդանյանը դատարան չէր բերել նախարարի հրամանի համար հիմք հանդիսացած նյութերը, բայց ասաց, որ ազատման պատճառը Ենգիբարյանի հանդեպ ունեցած վստահության կորուստն է եղել: Դրանք, իհարկե, պատասխանողը կներկայացնի հաջորդ դատական նիստում: Ենգիբարյանի շահերը դատարանում ներկայացնող Մելսիկ Մանուկյանը, սակայն, պնդում է, որ «չի կարող մի օրվա ընթացքում լինել զեկուցագիր, չնայած տնօրենը մոտ 15 տարի աշխատել է անբասիր, նախկին նախարարի հրամանով ոսկե մեդալով է պարգևատրվել ու այսօր, փաստորեն, ոչնչի դեմ կանգ չառնելով, մարդուն ազատել են աշխատանքից»: Լ.Վարդանյանի պնդմամբ էլ, տնօրենը փաստացի չի տիրապետել իրավիճակին և չի կարողացել որպես ղեկավար հանդես գալ, որպեսզի այդպիսի բաներ չլինեին:
Մինչ այս դատական շոուն կշարունակվի, փորձենք հասկանալ, թե որքանով են իրատեսական նախկին տնօրենի վերադարձի մասին լուրերը: Նուբարաշենի թիվ 11 դպրոցում տիրող իրավիճակի և Լևոն Ավագյանի անառակությունների մասին առաջինը բարձրաձայնած ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի տեղեկություններն այսպիսին են. «Հավաստի աղբյուրներից լսել եմ, որ, այո, նա վերադառնալու է: Այն օրվանից, ինչ Աշոտյանն իրեն հեռացրել է, նա չի հեռանում դպրոցից, մտնում է տնօրենի սենյակ, ասում է` ես դուրս չեմ գալու այստեղից, ինձ դասաժամ տվեք»:
Եթե նախաքննական մարմինը կամ դատարանը Ենգիբարյանի և նրա ղեկավարած կոլեկտիվի անդամների վերոնշյալ գործողություններին իրավական անաչառ գնահատական տար, ապա նրանց կսպառնար նվազագույնը երկու հոդված` իմանալ-չհայտնելու, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, և երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու համար, որը տուժող անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով զուգորդվելու դեպքում պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե ժամանակին պետական վերահսկող մարմինը` ԿԳ նախարարությունը մանկապղծության կենտրոնի տնօրենին ոսկե մեդալ տալու փոխարեն, ավելի լավ վերահսկեր և յուրաքանչյուր ծեծի և խոշտանգման փաստով նյութեր նախապատրաստելու միջնորդություն ներկայացներ իրավապահներին, ապա կոլեկտիվի որոշ անդամների անգործության հանցակազմին գուցե ավելանային նաև դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, խոշտանգելու, անառակաբարո գործողությունների համար պատիժ նախատեսող հոդվածներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում