Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Քննարկվող հարցից շեղվելով` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն ասաց. «Պարոն Գորգիսյան, ես ձեզ համար անկեղծորեն ցավում եմ, որովհետև ստի ոտքի կարճ է, իսկ մանիպուլյացիան փուչիկ է, որը պայթում է: Մանիպուլյացիան ու սո՞ւտն են ձեր գործիքը»:
Պատգամավորը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ելույթը մանիպուլացրել է. «Դուք այն հայտնի կայքերում մանիպուլյատիվ լավ վերնագրեր կդնեիք»:
Մանրամասները՝ տեսանյութում: