Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց. «Պարոն Մարուքյան, երբ իրավական հարցերի մասին ելույթ եք ունենում, ես, իրավաբան չլինելով, փորձում եմ ինքս էլ վերլուծել և ուշադիր լսում եմ: Բայց երբ փորձում եք այս նախագիծը հակադրել սոցիալական, տնտեսական խնդիրներին, ու երբ ասում եք` մարդիկ աղքատության եզրին են կանգնած, մենք ինչ ենք անում, եկեք էս մարդկանց, էն մարդկանց օգնենք, պետք չի իրար հետ հակադրել, որովհետև այդ խնդիրները այսպես թե այնպես ամենօրյա ռեժիմով քննարկվում են»:
Նշելով, որ չգրանցված աշխատողների հարցով խնդիր կա, նա ասաց. «Եկեք մի հատ կոնկրետ առաջարկ ներկայացրեք, ես ձեզ խոստանում եմ, որ այդ առաջարկը մանրակրկիտ կքննարկվի: Լուծում առաջարկեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: