«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջինից երկրորդ ընթերցում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջարկներ չի ներկայացրել։
«Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև կարծում ենք, որ նախագիծն իր էությամբ սխալ է։ Այն որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին և վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդվարության ու ազատություններին», – ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։