Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հեռախոսազրույցի հնարավոր արդյունքը․ Ինչ կարգավիճով Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ է Ըստ Daily Mail-ի ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sun-ը հայտնում է, որ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշում է նաև, որ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան պատրաստվում է առաջարկել «Արսենալին» թարմացնել Մխիթարյանի պայմանագիրը։ Չի բացառվում, որ տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում Ռայոլան «Արսենալին» առաջարկի ևս մեկ մրցաշրջանում երկարացնել վարձակալությունը։ Ըստ բրիտականան մամուլի՝ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը ևս մեկ տարի էլ «Ռոմայում» խաղալու պայմանին։

Сorriere dello sport համաձայն «Արսենալը» մտադիր է ամռանը վաճառել Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն էլ «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի համար վճարել առավելագույնը 14 միլիոն եվրո։ Անցյալ տարվա աշնանը երբ Մխիթարյանը տեղափոխվեց Իտալիա միջազգային մամուլը գրում էր, որ «Ռոմայում» նա շուրջ 3 անգամ ավելի քիչ աշխատավարձ կստանա, քան «Արսենալում»: Իտալական աղբյուրների համաձայն, որ նա «Ռոմայում» տարեկան վաստակելու էր 3.5 մլն եվրո՝ չհաշված պարգևատրումները: «Արսենալում» հայ ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան ավելի քան 10 մլն եվրո էր: «Ռոման» Մխիթարյանի հետ մեկ տարվա պայմանագիր էր կնքել հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Այն ժամանակ նշվում էր նաև, որ իտալական ակումբը Մխիթարյանին կկարողանա ձեռք բերել 15 մլն եվրոյով: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա «Ռոման» ըստ էության շարժվում է ըստ պայմանավորվածության, սակայն լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերից ցանկանում է ավելի շատ նյութական օգուտ քաղել։ Վերջին զարգացումներից հետո կարծում ենք պարզ է, որ Մխիթարյանը այլևս չի վերադառնա «Արսենալ»։ Նման հանգուցալուծմանը կարծես թե դեմ է թե «Արսենալը» և թե մեր ֆուտբոլիստը։

Օրեր առաջ La Gazetta dello Sport-ի տված հարցազրույցում Մխիթարյանը նշել էր, որ իրեն հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը դավանում է «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Ունայ Էմերիի փիլիսոփայությունը միանգամայն տարբեր է Ֆոնսեկայի ոճից։ «Ռոմայում» ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք գեղեցիկ ֆուտբոլ, որն ինձ շատ ավելի հարմար է: Այո, նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք հարձակողական ոճով՝ փորձելով գնդակը պահել առջևի գծում։ Կրկնում եմ, որ ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը: Արդյոք կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում մեկ թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։ Այժմ «Արսենալը» գլխավորում է Միկել Արտետան, որը մտադիր է գալիք մրցաշրջանում արմատական քայլեր կատարել թիմին ճգնաժամից դուրս բերելու համար։ Մխիթարյանի Ա սերիայում մի քանի տպավորիչ հանդիպումներից Արտետան նշել էր, որ իրենք կքննարկեն հայ ֆուտբոլիստին վերադարձնելու հեռանկարը և որ Մխիթարյանը կարող է օգտակար լինել լոնդոնյան թիմի համար։

Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Արտետան որոշում է կայացրել Մխիթարյանի մասով և մեր ֆուտբոլիստի տրանսֆերը ամռանը կվաճառվի։ «Արսենալն» այս պահին գտվում անկման շրջանում, և ակումբի ղեկավարությունը ևս փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Արդեն մի քանի տարի թիմի առաջ խնդիր է դրվում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, բայց…։ Եվ ահա վաճառելով Մխիթարյանի ևս էլի մի քանի խաղացողների տրանսֆերը «Արսենալը» ըստ երևույթի մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Թե ինչ է արդյունքի է հանգեցրել Մխիթարյանի հեռախոսազրույցը «Արսենալի» ղեկավարության հետ դժվար է ասել։ Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որը հաջորդ մրցաշրջանում ևս Հայաստանի ազգային հավաքականի ավագը կխաղա «Ռոմայում»։ Մնում է միայն հասկանալ թե ինչ կարգավիճակով կրկին վարձակալության հիմունքներով, թե որպես հիմնական խաղացող։

Հարկ ենք համարում նշել նաև, որ կապված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի հետ թե տրանսֆերային շուկայում և թե ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում