Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ցանկացած բան պետք է լինի երկրորդական մարդկային կյանքերին»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հավելելով, որ վիրուսը շատ արագ է տարածվում:
Նա ընդգծեց` նախագիծը գաղտնալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է փաստ զանգերի հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում: