Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Փաստորեն երեկ մանիպուլյացիա չէր` նույն բանից էինք խոսում, էսօր մանիպուլյացիա է, հա՞: Տպավորություն եք ստեղծում, որ դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունն էլ դեմ է, հա՞: Եթե կյանքեր եք փրկում, նենց արեք, որ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն, ինչի՞ չեք կարողանում: Դուրս եկեք բակերը նայեք, պապիկները նստած նարդի են խաղում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Պատգամավորը նշեց. «Մեզ ասում եք` թուլացեք ու հաճույք ստացեք. չէ, չենք թուլանալու, 100 տոկոս»:
Մանրամասները՝ տեսանյութում: