Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Երբ դուք օղիով և պինցետով էիք պայքարում կորոնավիրուսի դեմ, մենք առաջարկում էինք օր առաջ մտցնել արտակարգ դրություն և սահմանափակումներ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա տպավորությամբ` իշխող քաղաքական ուժի պատգամավորները միայն մեկ առաքելություն ունեն` պաշտպանել կառավարությանը ընդդիմությունից. «Այն գործիքը, որ դուք որոշել եք գործի դնել, համաչափ չէ: Դուք նույնիսկ առկա միջոցները արդյունավետ չեք կիրառում, ինչ մնաց, թե նոր սահմանափակումները լավ կիրառեք: Այդ նոր սահմանափակումների նպատակը չի լինելու այն, որ համաճարակը օր առաջ դադարի»:
Մանրամասները՝ տեսանյութում: