ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ ևս դեմ կքվեարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին, որը ենթադրում է քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների վերահսկում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: