Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Կորոնավիրուսից ավելի վտանգավոր է այն մանիպուլյացիան, որին մենք ականատես ենք լինում թե այս դահլիճում, թե դահլիճից դուրս»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` առանց օրինագիծը կարդալու, հետևություններ են արվում:
Պատգամավորը նշեց, որ պարոն Ավինյանը բավականին հիմնավոր բացատրություններ է տվել իրենց. «Վաղը-մյուս օրը եթե երկրում ստեղծվի առողջապահական վատ վիճակ, գալու եք ասեք` կառավարություն, ինչի՞ քայլ չէիր ձեռնարկում»:
Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով տվյալների ոչնչացման առնչությամբ մտահոգություններին, ասաց, որ առաջարկում են ընդդիմության մասնագետները ներկա լինեն դրան. «Այս պահին այլ խնդիր չունենք, քան մեր հանրային առողջությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: