Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Եթե Բաքուն ուզենար չեղարկել Արցախի ընտրությունները, ավելի դրամատիկ իրադարձություններ կլինեին. Տարասով

«Ցավոք սրտի դա սովորական պատմություն է։ Կարդալով հայկական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, հասկանում ենք, որ շփման գծում անընդհատ ինչ-որ բան կատարվում է», -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրերին Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն գործողություններին, որի հետևանքով վիրավորվել է 14 տարեկան երեխա։

Տարասովը Ադրբեջանի գործողությունները չի կապում Արցախում այսօր կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ. «Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները չիրականացան։ Ու եթե օբյեկտիվ խոսենք՝ դժվար է ասել, թե որ կողմն է մեղավոր լինում, որ կողմն է նախաձեռնում։ Իհարկե կան որոշ ուժեր, որոնք հետաքրքրված են իրավիճակի բարդացմամբ։ Դա համընկավ Արցախի ընտրությունների հետ, բայց եթե Բաքուն նպատակ ունենար չեղարկել Արցախի ընտրությունները, շատ ավելի դրամատիկ գործողություններ կլինեին։ Ցավոք սրտի սա սովորական միջադեպ է, ես այդպես եմ գնահատում»։

Ինչ վերաբերում է Արցախում անցկացվող ընտրություններին, մեր զրուցակիցն ասաց՝ իրենք ուշադրությամբ հետևում են.«Արցախի հայերը խելացի ժողովուրդ են, իրենք կորոշեն ապագան, իսկ մենք կընդունենք ցանկացած արդյունք»։

Հիմա, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ, ինչպե՞ս է հնարավոր բնորոշել Ադրբեջանի նմանատիպ գործողությունները հարցին ի պատասխան, Տարասովն ասաց. «Գիտեք՝ մենք կարծում ենք, որ երբ հիմա ամբողջ աշխարհը պայքարում է պանդեմիայի դեմ, կողմերից մեկը կարող էր առաջարկել խաղաղության համաձայնագիր կնքել, գոնե այս պայքարի ընթացքում։ Լավ, թող Ադրբեջանը այդ մասին չխոսեր, թող Փաշինյանն ասեր։ Իսկ իրենք առճակատման տրամաբանության մեջ են։ Ցավոք սրտի ապրում են նախապանդեմիայի շրջանում, բայց կարծում եմ շուտով ստիպված կլինեն փոխել իրենց քաղաքականությունը»։

Քաղաքագետը հռետորական հարցադրում է անում՝ ո՞վ է խանգարում կողմերին նման համաձայնության գալ.«Այնքան է այդ մասին խոսվում, ի՞նչն է խանգարում։ Իրենք իրավիճակը թերագնահատում են։ Տեսեք՝ Թրամփը զանգահարեց Պուտինին, Պուտինը ինքնաթիռով բժշկական օգնություն ուղարկեց Միացյալ Նահանգներին։ Իրենք կարծում են, որ պանդեմիան առաջնային է։ Ցավոք սրտի Հարավային Կովկասում այդ գիտակցությունը չկա։ Երբ հասունանա Հայաստանն ու Ադրբեջանն էլ դա կանեն, իսկ պանդեմիայի ավարտից հետո կանցնեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում